l

lifestyle

«ՆԱՐԵԿԱՑԻ» գինու շնորհանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում

Օրերս Իջևանի գինու, կոնյակի գործարանը ներկայացրեց իր տեսակով եզակի «Նարեկացի » կարմիր չոր գինին՝ նվիրված հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն: Սիրով ներկայացնում եմ մեր սիրելի գործընկերոջ այս նոր նախաձեռնությունը և բացառիկ երեկոն: 

  • Կամո Թովմասյան

Յուրահատուկ «Նարեկացի» կարմիր գինին պատրաստվում է Արենի խաղողի տեղածին տեսակից, որն աճեցվում է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ծովի մակարդակից 1500-1800 մետր բարձրության վրա։ 

Գինին ֆիլտրված չէ եւ շշալցվելուց հետո անցնում է առնվազն վեցամսյա հանգստի փուլ։ Ընկերության գաղափարախոսությունն ու սկզբունքներն են հնարավորինս քիչ ճնշում գործադրել խաղողի վրա եւ պահպանել առկա որակն ու հատկությունները: Հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ ընկերությունը պատիվ ունի Ձեզ ներկայացնել իր տեսակով եզակի, համային եւ բույրային բարձր հատկանիշներով օժտված, կենարար ու զորավոր «Նարեկացի» կարմիր չոր գինին, որն արտացոլում է իրական հայկական գինեգործական վարպետության ոգին:

Իջևանի գինու, կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Ժամանակակից պատմությունը գործարանի սկսվում է 2005թվ-ից, երբ գործարանի սեփականատեր Էմին Լավրենտի Եղիազարյանը, խոշոր ներդրումներ կատարեց գործարանի վերազինման, վերանորոգման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտադրության ընդլայման և զարգացման համար։ Վերջին տարիների ընթացքում ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ գործարանում էապես աճել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատկվել ու հասել է ավելի քան երեսուն տեսակի: Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով անկրկնելի համ:

ProdExpo դեգուստացիոն միջազգային մրցույթի 26 տարիների պատմության ընթացքում Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորույթ «NAREKATSI» կարմիր չոր գինին առաջին անգամ  Հայաստան է բերել՝ «Գրան պրի» ամենաբարձր մրցանակը, որը նոր նշաձող է հայկական գինեգործության համար։

Միջոցառման ընթացքում գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը ողջույնի խոսք հայտնեց հյուրերին, իսկ գործարանի գլխավոր գինեգործ Վլադիմիր Սաֆարյանը պատմեց գինու արարման ողջ գործընթացի մասին: 

         Արվեստագիտության թեկնածու, դոցենտ (Երևանի պետական համալսարանի Արվեստաբանության բաժնի դասախոս, Հայաստանի ազգային պատկերասրահի Դեկորատիվ֊ կիրառական արվեստի բաժնի վարիչ) Սաթենիկ Չուգասզյանը խոսեց Գրիգոր Նարեկացու մասին, իսկ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի սպասավոր Թովմաս ուրարակիր Առաքելյանը իր խոսքի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց Գրիգոր Նարեկացու հոգևոր արժեքների և դերի մասին: Միջոցառման վերջում Նազենի Հովհաննիսյանը բեմում գործարանի գինեգործ Վլադիմիր Սաֆարյանի հետ բացեց գինու առաջին շիշն ու միջոցառման պաշտոնական մասն ամփոփվեց գինեգործի ամփոփիչ կենացով: Միջոցառումը կազմակերպվել էր My Project Events կազմակերպության կողմից:

back-top